Հայտնի են ՌԴ կառավարությունը լքած և պահպանած պաշտոնյաները

- in Միջազգային

Ռուսաստանի կառավարությունը կլքեն 14 պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարել են նախկին կառավարության կազմում, գրում է RBK-ն:

Կառավարության նոր կազմում չեն լինի նախկին հինգ փոխվարչապետները՝ Մաքսիմ Ակիմովը, Ալեքսեյ Գորդեևը, Վիտալի Մուտկոն, Դմիտրի Կոզակը և Օլգա Գոլոդեցը: Չեն պաշտոնավարի նաև նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ Մաքսիմ Օրեշկինը, Ալեքսանդր Կոնովալովը, Վերոնիկա Սկվորցովան, Կոնստանտին Նոսկովը, Օլգա Վասիլևան, Վլադիմիր Մեդինսկին, Մաքսիմ Տոպիլինը, Պավել Կոլոբկովը և Սերգեյ Չեբոտարևը, որը ղեկավարում էր Մինկավկազը, որն այժմ լուծարված է:

Նախկին առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կղեկավարի ֆինանսների նախարարությունը, իսկ փոխվարչապետ և կառավարության աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Չույչենկոն Կոնովալովին կփոխարինի արդարադատության նախարարի պաշտոնում:

Կառավարության նոր անդամները կլինեն 14 հոգի: Նրանց թվում են նախագահի նախկին օգնական Անդրեյ Բելոուսովը, որը կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը, հարկային ծառայության պետերի երկու տեղակալներ Դմիտրի Գրիգորենկոն և Ալեքսեյ Օվերչուկը, Ռոսռեեստրի ղեկավար Վիկտորիա Աբրամչենկոն, Մոսկվայի փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլինը, «Գազպրոմ մեդիա հոլդինգի» ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն:

Նրանք կստանձնեն փոխվարչապետների պաշտոնը: Մաքսիմ Ռեշետնիկովը, Վալերի Ֆալկովը, Անտոն Կոտյակովն ու Միխայիլ Մուրաշկոն կստանան նախարարի պաշտոններ:

Ռուսաստանի կառավարության նոր կազմի ձևավորումն ավարտվել է: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, Միխայիլ Միշուստինի կաբինետը հիմնականում պետք է զբաղվի քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր նախարարների կաբինետի ձեւավորման մասին:

Փոխվարչապետներ

Անդրեյ Բելոուսով – կառավարության ղեկավարի առաջին տեղակալ

Դմիտրի Գրիգորենկո – փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար

Յուրի Տրուտնեւ – փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի ներկայացուցիչ

Վիկտորիա Աբրամչենկո– փոխվարչապետ

Տատյանա Գոլիկովա – փոխվարչապետ

Յուրի Բորիսով – փոխվարչապետ

Դմիտրի Չերնիշենկո – փոխվարչապետ

Ալեքսեյ Օվերչուկ – փոխվարչապետ

Մարատ Խուսնուլին – փոխվարչապետ

Նոր կառավարության կազմում փոխվարչապետի իրենց պաշտոնը կորցրեցին Սիլուանովը, Չույչենկոն, Մաքսիմ Ակիմովը, Օլգա Գոլոդեցը, Ալեքսեյ Գորդեեւը, Դմիտրի Կոզակը, Վիտալի Մուտկոն: Սիլուանովն ու Չույչենկոն մնացին նոր կառավարությունում՝ որպես նախարարներ:

Նախարարներ

Սերգեյ Շոյգու- Պաշտպանության նախարար

Սերգեյ Լավրով– Արտաքին գործերի նախարար

Օլգա Լյուբիմովա– Մշակույթի նախարար

Վլադիմիր Կոլոկոլցեվ- Ներքին գործերի նախարար

Ալեքսանդր Նովակ– Էներգետիկայի նախարար

Եվգենի Դիտրիխ– Տրանսպորտի նախարար

Դենիս Մանտուրով– Արդյունաբերության եւ առեւտրի նախարար

Մաքսուտ Շադաեւ– Թվային զարգացման, կապի եւ կոմունիկացիաների  նախարար

Դմիտրի Կոբիլկին– Բնական պաշարների եւ բնապահպանության նախարար

Միխայիլ Մուրաշկո– Առողջապահության նախարար

Դմիտրի Պատրուշով– Գյուղատնտեսության նախարար

Վլադիմիր Յակուշեվ– Երկաթուղու եւ շինարարության նախարար

Սերգեյ Կրավցով– Կրթության նախարար

Վալերի Ֆալկով – Գիտության եւ բարձրագույն կրթության նախարար

Ալեքսանդր Կոզլով– Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար

Օլեգ Մատիցին– Սպորտի նախարար

Անտոն Կոտյակով– Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար

Անտոն Սիլուանով– Ֆինանսների նախարար

Մաքսիմ Ռեշետնիկով– Տնտեսական զարգացման նախարար

Եվգենի Զինիչեւ- Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների վերացման հարցերով նախարար

Կոնստանտին Չույչենկո– Արդարադատության նախարար

Դաշնային գործադիր մարմինների կառուցվածքի մասին ՌԴ նախագահի հրամանի համաձայն, Հյուսիսային Կովկասի գործերով նախարարության գործառույթները վերացված են եւ փոխանցվում են Տնտեսական զարգացման նախարարությանը:

Բացի այդ, այսուհետ երկրի պետռեեստրի, Ռոսզդրավնադզոռի գործունեությունը ղեկավարվելու է կառավարության կողմից, իսկ պետսեփականության գործերով կառույցի աշխատանքները փոխանցվել են Ֆինանսների եւ Տնտեսական զարգացման նախարարություններին:

Նախարարական պորտֆելներ նոր կառավարությունում չստացան Մաքսիմ Օրեշկինը, Վլադիմիր Մեդինսկին, Մաքսիմ Տոպիլինը, Պավել Կոլոբկովը, Ալեքսանդր Կոնովալովը, Վերոնիկա Սկվորցովան, Կոնստանտին Նոսկովը, Միխայիլ Կոտյուկովը, Օլգա Վասիլեւան:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ ինքն ու կառավարության կազմը հեռանում են պաշտոններից, հրաժարական տվեց ամբողջ կառավարությունը:

Պուտինն իր ուղերձում հայտարարել էր խորքային փոփոխությունների հսկայական շղթայի մասին, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխության մասին:

Մի քանի ժամ հետո Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որը Պետդումայի կողմից հաջորդ օրը հաստատվեց 383 կողմ ձայով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments