Սահմանադրության մեջ այս փուլում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա

- in Կարծիք

Սահմանադրության մեջ այս փուլում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» պատգամավորների այսօրվա հանդիպմանը քննարկվե՞լ է սահմանադրական փոփոխությունների հարցը:

«Փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի գնացել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով ձևավորելու գործընթաց:

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ: Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են 2019 թվականին տեղի ունեցածը, 2020-ի իրենց տեսլականը, հարցեր են ուղղվել վարչապետին, վարչապետն էլ պատասխանել է:

«Նպատակ է դրվում է, որ ինչ արդյունքներ գրանցվել են 2019 թվականին, 2020 թվականին կրկնապատկենք»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե գազի սակագնի հնարավոր թանկացման հարցը քննարկվե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ կա նույն ինֆորմացիան, որը դուք գիտեք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ տվյալ պահին նման տեղեկություն չկա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments