Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը

- in Պաշտոնական
Arcrun Hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել.

«Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսևորում բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։

Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Հովհաննիսյանի գրառումից, սակայն, պարզ չէ, թե ինչ խտրականության կամ իրավունքների խախտման մասին է խոսքը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments