«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո գտնվում է արտերկրում:

Մեր տեղեկություններով՝ ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները այնքան էլ հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերի իրականացումը՝ համարելով, որ նա ինքն էլ պակաս ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում, և բացի դրանից՝ վախենում են, որ դրանով կարող են փչացնել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:

Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հույսեր են կապել ռուսահայ օլիգարխիայի աջակցության հետ, հետագայում համոզվել են, որ դա ձախողման տանող ամենակարճ և ամենահուսալի ճանապարհն է»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •