Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են դուրս գալ երկրից

- in Մամուլ

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:

Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments