Վարորդական վկայական ու ԱՊՊԱ չունեցող վարորդը վրաերթի է ենթարկել նախատեսված վայրով անցնող հետիոտնին

- in Սոցիալական

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:

Դեպքի վայրում վարորդ Ա. Հարությունյանը ճանապարհային ոստիկանության ոստիկաններին ու հետաքննիչին ասում էր, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի և ԱՊՊԱ նույնպես չունի: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...