ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր մասնակցությունը կունենա բարեգործական ծրագրում:

Տաթևիկ Ռևազյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշված է, որ նա Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, հունվարի 16-ի երեկոյան կաշխատի որպես մատուցողուհի:

Այդ ընթացքում եղած բոլոր թեյավճարներն ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ, մասնավորապես Տիգրան Ամիրխանյանի բուժմանը` որպես բարեգործություն:

Spread the love