Փաշինյանի թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ. «Berner Zeitung» թերթի անդրադարձը

- in Կարծիք

«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով շվեյցարական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում: Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի կարիերան պարզ էր, պլանավորված. հայերը երկու անգամ նույն մարդուն պատրաստ էին ընտրել հարավկովկասյան երկրի նախագահ, բայց ոչ դրանից ավելին: Դրա համար էր նա 2018-ի ապրիլին ուզում դառնալ երկրի վարչապետ, այդ պաշտոնը իրեն էր սպասում, և ինչպես ծրագրված էր՝ հենց նա էլ ընտրվեց (առաջին անգամ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին և խորհրդարանն էր ընտրում վարչապետին- խմբ.):

«Դա 100 հազար մարդ փողոց հանեց, գործընթացը հետագայում կրեց թավշյա հեղափոխություն անունը: Այնքան մեծ էր ցուցարարների ուժը, որ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը: Մեկ տարի անց նա 70 տոկոս ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններում:

Դրանից հետո Փաշինյանը փորձում էր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում՝ Հայաստանը թևակոխեց նոր ժամանակներ, իսկ Սերժ Սարգսյանին սպառնում է ազատազրկում: Դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դրամական չարաշահումների հետ կապված: Իրավապահները Սարգսյանին առնչվող՝ վատնումների գործով քրեական գործ են հարուցել, նրան մեղադրելով խոշոր ֆինանսական չարաշահումների մեջ:

Սարգսյանը միակ նախագահը չէ, որի հանդեպ իրավապահները քրեական հետապնդում են սկսել: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ճաղերի ետևում է: Բացի այդ, պաշտոնից ազատվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Քոչարյանը մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ Փաշինյանը և հանրությունը սպասում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի արդյունքներին: Ըստ հոդվածագրի, կոռուպցիայի դեմ այժմ մղվում է համակարգված պայքար, որը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին»,-նշվում է հոդվածում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...