Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով 2016-ի նախագահական մրցավազքում դեմոկրատ և Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմին:

Ինչպես հայտնի է դարձել, Օբաման դա ասել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ՝ Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնի հետ հեռախոսազրույցում:

Նշենք, որ Քեյնը դեմոկրատ է:

Ինչպես նշվեց, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի մասին Օբամայի արտահայտությունն ընդգրկվել է ժապավենի մեջ:

Քեյնի խոսքերով, որը նկարահանվել է տեսանյութում, Օբաման հեռախոսազրույցում կոչ է արել «ֆաշիստին հեռու պահել Սպիտակ տնից»՝ նկատի ունենալով Թրամփին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments