Ֆորս-մաժորային ցանկացած զարգացման պատրաստ են՝ արտահերթ ընտրություն կեղծելուց մինչև Էրեբունի համայնքում նոր իշխանությանը ցանկացած վնաս հասցնելը

- in Մամուլ
Mher Sedrakyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի համայնքը «նայող» Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, և Խուճուճ Էդոն՝ Էդուարդ Մադաթյանը, հեղափոխությունից հետո իրենց բանդաներով հեռացել էին Հայաստանից:

Բայց համարելով, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում, հետ են վերադարձել և հիմա իրենց ավելի պաշտպանված են զգում։

Այժմ նրանք զբաղված են իրենց ազդեցության և գործունեության շրջանակի վերականգնմամբ: Հնարավոր զարգացումների ժամանակ նրանք գործելու ոչ մի դժվարություն չեն ունենա, ֆորս-մաժորային ցանկացած զարգացման պատրաստ են՝ արտահերթ ընտրություն կեղծելուց մինչև Էրեբունի համայնքում նոր իշխանությանը ցանկացած վնաս հասցնելը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments