2019 թ. տնտեսական աճը կլինի առնվազն 7.5 տոկոս

- in Տնտեսական

2019 թվականի տարեկան տնտեսական աճի ցուցանիշը կլինի առնվազն 7.5 տոկոս, այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփոված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ մենք կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, և սա չափազանց կարևոր ձեռբերում է մեր վերջին մեկ ու կես տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում: Մենք շատ լավ տարի ենք սկսել, որովհետև այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա, 11 ամիսների արդյունքում ունենք 7.5 տոկոս տնտեսական ակտիվություն»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության ոլորտի աճը:

«Կուզեմ ևս մեկ թվի անդրադառնալ՝ դա վերաբերում է զբաղվածության աճին ըստ տնտեսության ոլորտների: Նախորդ տարվա ինն ամիսների ընթացքում մասնավոր հատվածում զբաղվածությունն, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ»,- ասաց նախարարը:

2019 թվականի արտահանման աճը կլինի 9-10 տոկոսի սահմաններում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Էկոնոմիկայիչ նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք արդեն 11 ամիսների արդյունքում ունենք 9 տոկոս արտահանման աճ: Դրանք շարունակում են լինել այն ուղղություները, որոնք տարեսկզբից առանձնանում էին որպես արտահանման առաջատար ուղղություններ: Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտը՝ 9, պղնձի խտանյութը՝ 16.8, շոկոլադի արտահանումը՝ 14.6, մրգային գինիները՝ 75 տոկոսով, խաղողի գինիները՝ 26 տոկոսով: Սրանք մի քանի ապրանքախմբեր էին, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա: Եվ մենք կանխատեսում ենք, որ տարվա արդյունքներով արտահանունը հանրագումարով կլինի 9-10 տոկոսի սահմաններում»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականի համար ևս լավատեսական կանխատեսումներ կան: «Կարծում ենք, որ 2020 թվականին ևս մենք ունենալու ենք արտահանման 10 տոկոսանոց աճ: Այսինքն՝ արտահանումը շարունակելու է լինել մեր մշակվող արդյունաբերության այն քաշող ուժը, որ պետք է նպաստի տնտեսության ընդհանուր աճին»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments