The Guardian-ը հրապարակել է ԻՊ նոր ղեկավարի անունը

- in Միջազգային
siria

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի ալ-Սալբին, որը խմբավորման հիմնադիրներից մեկն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության երկու ներկայացուցիչների:

Պարբերականի տվյալներով, նա ահաբեկչական խմբավորման ղեկավար է նշանակվել հոկտեմբերին՝ ԻՊ նախկին ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից ժամեր անց:

The Guardian-ը պարզաբանում է, որ Ամիր ալ-Սալբին հայտնի է նաև Հաջի Աբդուլա և Աբդուլա Քարդաշ կեղծանուններով:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 26-ին ԱՄՆ-ի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իլդիբ նահանգում, որի ընթացքում սպանել են «Իսլամական պետության» 48-ամյա առաջնորդին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments