Ադրբեջանը կախված է մնացել երկու բարակ թելից

- in Միջազգային
Cuyc

Մինչ Հայաստանում քննարկում են Փաշինյան-Ալիեւ բանավեճը Մյունխենում, Բաքվում հետաքրքիր բաներ են կատարվում:

Համաշխարհային լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերին: Ընդդիմությունն ու նախկին թեկնածուները կիրակի օրը ակցիա էին ծրագրել ԿԸՀ մոտ, բայց ոստիկանությունը հավաքել է բոլոր ցուցարարներին ու ավտոբուսներով տարել այլ քաղաքներ, գրում է BBC-ն:
Ձերբակալվածների թվում են նախկին թեկնածուներ, որոնք եկել էին ԿԸՀ, որ իմանային իրենց բողոքի պատասխանները: Բայց դրա փոխարեն, ինչպես հեքիաթում, հայտնվել են ուրիշ քաղաքում: Մեկին անգամ հասցրել են Եվլախ:

Ադրբեջանի հետընտրական իրավիճակում ոչ մի նոր բան չկա բացի թերեւս նրանից, որ Ալիեւների ընտանիքը փորձում է «կորցնել» եւ նորից «ձեռք բերել» իշխանությունը՝ դրանում տեսնելով փրկություն:

Փորձագետները չեն բացառում, որ Իլհամ Ալիեւը, որն օրերս հայտարարել է, որ ինչ խոստացել է, արել է, հրաժարվում է իշխանությունից՝ հօգուտ կնոջ:

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաեւ այդ խնդիրն էին լուծում՝ երկիրը նախապատրաստել «հեղափոխության»: Կանխատեսելի էր, որ հետընտրական ցույցեր կլինեն, իսկ եթե դրանք հասնեն կրիտիկական կետի, Իլհամ Ալիեւը կարող է հրաժարվել գահից ու զիջել այն կնոջը:

Ալիեւն այլ ելք էլ չունի: Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ վերջին դեբատները խոսում են այն մասին, որ ժամանակն է Ալիեւը վերջակետ դնի: Ոչ նրա անգլերենը, ոչ պատմական էքսկուրսները եւ տարածքային ամբողջականությանը հղում անելը չեն կարող թաքցնել Ադրբեջանի առաջնորդի տագնապները իր ընտանիքի ու երկրի ապագայի համար (նրա դեպքում նույնական են):

Ալիեւը հասկանում է, որ իր երկրի «տարածքային ամբողջականությունը» կախված է երկու բարակ թելից՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրից ու 1923 թվականի ՌԿ(բ)Կ որոշումից, որոնց ծնունդն է այդ երկիրը: Եթե այդ թելերը կտրվեն, Ադրբեջանը չի լինի:

Այդ թելերը մեծ սպառնալիքի տակ են: Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումը վկայում է, որ հայկական գործոնը կարեւոր փաստարկ է դառնում Թուրքիայի դեմ: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը մեծացնում է հնարավորությունը, որ Մոսկվան կհրաժարվի 1921 թվականի պայմանագրից, եթե Թուրքիան հատի «կարմիր գիծը»: Առավել եւս, որ Մոսկվային այդ պայմանագրից ոչինչ չի մնացել՝ Արեւելյան Հայաստանի մասը, որը պայմանագրով անցել է Ռուսաստանին, այժմ ինքնիշխան պետություն է: Ղարաբաղյան պատերազմը կոտրել է սխեման, եւ Մոսկվան այդ պայմանագրին հետեւելու պատճառ չունի:

Ալիեւը հասկանում է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման առաջին զոհը Ադրբեջանն է լինելու եւ փորձում է ապահովագրվել: Հիմա նրան պետք է շտապ որեւէ պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, որ հայկական կողմը պահանջներ չներկայացնի:

Սակայն ոչ ոք չգիտի ինչպես կզարգանան իրադարձությունները: Ո՞վ կարող էր մեկ տարի առաջ ենթադրել, որ 2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, իսկ 2020 թվականին՝ Սիրիան: Իսկ ի՞նչ կլինի, եթե Իրանը դա անի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments