Ալեն Սիմոնյանը վստահ է, որ «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի

- in Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի:

Այս մասին Սիմոնյանն ասաց փետրվարի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, թե «Ո՛չ»-ի շտաբ չեն ձևավորելու, իրենք քաջ գիտակցում են, որ «Այո՛»-ն հաղթելու է: Ես վստահ եմ, որ «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև օրենքը դրա կարգավորումը տվել է: Արդեն կան մարդիկ, որոնք համացանցում հայտարարում են «Ո՛չ» քվեարկելու մասին»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր Ազգային ժողով մուտք չի գործել:

Սիմոնյանն այս մասին ասաց փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորներ են եկել Ազգային ժողով ու հանդիպումներ ունեցել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ազգային ժողով մուտք չի գործել: Ես այսօր պարոն Միրզոյանի հետ խոսել եմ և նման տեղեկություն չունեմ»,- ասաց Սիմոնյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments