Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը

- in Ընտրություններ
Elections 2017

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր՝ թեև խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել։ Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments