Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան՝ ԵՊԲՀ 100 ամյակին ընդառաջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Եվ այսպես,աշխարհահռչակ ուռուցքաբան Գրեգորի Կալամքերյանը ելույթ կունենա ԵՊԲՀ 100-ամյակի բժշկական կոնգրեսի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3, ԵՊԲՀ-ում:

Պրոֆ. Կալամքերյանը Միչիգանի համալսարանի քաղցկեղի կենտրոնում ղեկավարում է թորակալ ուռուցքաբանության բաժանմունքը: Միևնույն ժամանակ նաև ղեկավարում է Թոքի մանրաբջջային քաղցկեղի վարման NCCN ամերիկյան ուղեցույցի փորձագիտական հանձնաժողովը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, հանրահայտնի բժիշկ-գիտնականը 2018թ-ից համատեղությամբ նաև հանդիսանում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր»:
Spread the love