Առողջապահության ոլորտի շրջանառությունն աճել է 25.5 տոկոսով – Լուսանկարներ

- in Առողջություն
Aroxjapahutyun

Հայաստանում առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2017-2019 թվականներին աճել է 25.5 տոկոսով կամ 38.73 մլրդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կրկին ամփոփելով 2017-2019թթ ոլորտային տնտեսական ցուցանիշները, փաստում ենք, որ առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.5 տոկոսով կամ 38.73 մլրդ դրամով: Առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվը աճել է 3.4 տոկոսով կամ 1377-ով: Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5 տոկոսով կամ 46 հազար 500 դրամով»,-նշել է նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments