Արյունոտ ռեժիմները, որպես կանոն, լինում են նաև խիստ կոռումպացված

- in Կեղտոտ լվացք

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու աջակիցներն անընդհատ խոսում են այն մասին, թե իբրև երկրորդ նախագահն որևէ առնչություն չունի Մարտի 1-ի տասը զոհերի հետ ու փորձում են այդ հենքի վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ պնդելով, թե իբրև գործ ունենք քաղաքական հետապնդման կամ «օդից վերցված» մեղադրանքի հետ։

Ավելորդ է ասել, որ այս վարկածը մտացածին է, որովհետև Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալաման մեջ՝ ծանարագույն մի հանցագործություն, որն, իր հերթին, հանգեցրել է զոհերի։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանը մեղադրվում է ոչ միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, այլ նաև՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու։ Իհարկե, այս մեղադրանքն ակնհայտորեն քաղաքական չէ ու տեսանելի է, որ անգամ Քոչարյանի պաշտպանական թիմը փորձում է խուսափել դրա մասին խոսելուց կամ՝ «սվաղում» է մեղադրանքի այդ դրվագը։

Այդպես էլ պետք է լիներ, պետք է կասեցվեր այդ գործը նշել է գործարար Սիլվա Համբարձումյանը՝ անդրադառնալով օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործի կասեցմանը: Հայցադիմումը ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018-ի նոյեմբերին ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը.  «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛…»:

Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ ինքն իր խոսքերից, իր ցուցմունքից չի հրաժարվել, ինչպես այդ մասին նշել է Օրբելյանը. «Ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվել: Այն մնում է նույնը: Ուղղակի Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն իր կողմից ստեղծագործել է և փորձել է պատիվ-արժանապատվություն ստանալ, որ ես իբր մամուլում ասել եմ, հետո հրաժարվել եմ: Պարզապես ինձ խնդրել էին չխոսել, ես էլ չէի խոսում: Իսկ իրենք իմ չխոսելը դարձրին հրաժարվել, որն իրականությանը չի համապատասխանում»:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք․ սա հատված է պաշտոնական տեղեկատվությունից, որը հաստատում է, որ Քոչարյանը առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում։

Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ իր խոսքերից որևէ կերպ չի հրաժարվում և, ըստ ամենայնի, դատական գործընթացի ընթացքում մանրամասն կանդրադառնա կաշառատվության պատմությանը։ Եթե «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի» գործը, որը վերաբերում էր զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն, կասեցվել է, ըստ ամենայնի՝ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի նախաձեռնությամբ, ապա կարելի է ենթադրել, որ Քոչարյանի թիմն ակամայից ընդունել է գործարարի պնդումների իրավացիությունը։

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ արյունոտ ռեժիմները, որպես կանոն, լինում են նաև խիստ կոռումպացված։ Սկզբունքորեն դա է ավտորիտար փակ համակարգերի տրմաբանությունը, որոնք՝ կտրված լինելով հասարակությունից, իրենց «կենսունակությունն» ապահովում են՝ նույն հասարակությանը կեղեքելու, հարստահարելու, նրա ակտիվ անդամներին բռնությունների ենթարկելու, նույնիսկ սպանելու միջոցով։ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը չէր կարող բացառություն լինել այս օրինաչափությունից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments