Արսեն Թորոսյանն արձագանքել է գրիպի վերաբերյալ տեղեկությանը

- in Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեզոնային գրիպից պաշտպանվելու համար հորդորում է պատվաստվել և մինիմումի հասցնել սուր շնչառական վարակներով մարդկանց հետ կոնտակտները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանը, անդրադառնալով Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում աշակերտների շրջանում արձանագրված H1N1 տեսակի գրիպի վերաբերյալ տեղեկությանը, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնց մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։ Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը»,- նշել է ԱՆ նախարարը։

Նա քաղաքացիներին կոչ է անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments