Արտակ Դավթյանը հրաժարական չի տա

- in Մամուլ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Դավթյանը վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց վարչապետը հրաժարվել է ստորագրել այն: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնում նշանակվի նոր մարդ»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Հրաժարական չեմ պատրաստվում տալ։ Երկրոորդ, 13 զոհերը, որ դուք այդքան շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով են, երկրորդ, 4-ը դժբախտ պատահարի արդյունքում են զոհվել»,- ասաց Արտակ Դավթյանը։

Նա անդրադարձավ տեղեկություներին, որ ՌՈ պետն ու Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքից ազատման դիմում են գրել։ «Կադրային փոփոխություններ կլինեն, որի մասին պաշտոնապես կլինեն հրամանագրերը։ Իսկ Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ, ես կարծում եմ, դա մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի ու պաշտպանության նախարարի իրավասության տակ են։ Ես չեմ կարող այլ մանրամասներ ասել, դա վարչապետի իրավասության տակ է, ինչ որոշում ընդունի ղեկավարությունը, մենք պատրաստ ենք կատարել»,- նշեց ԳՇ պետը։

Հարցին, թե բանակում կա՞ քրեական ենթամշակույթ, Արտակ Դավթյանը պատասխանեց․ «Դա պետք է պատասխանեն քրեական գործի շրջանակներում։ Ընդհանուր գլոբալ այն, ինչ մենք պատկերացնում ենք, էլեմենտներ, իհարկե, բանակում կան, ինչպես նաև հասարակության մեջ։ Եվ չի կարող հասարակության մեջ լինել, բանակում չլինել այն հասկացությամբ երևույթներ, ինչի մասին ասում եք»։

Արտակ Դավթյանը նաև անդրադարրձավ այն միջոոցառումներին, թե ինչ է արվում բանակում մահվան դեպքերը նվազեցնելու համար։ Ըստ Դավթյանի՝ 2018 թվականի հունիսից մինչև այս տարի բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել, կանխողները խրախուսվել են։ Իսկ դժբախտ դեպքերի հետ կապված ծառայողական քննություններ էլ են իրականացվում, կիրառվում են կարգապահական տույժեր ու պաշտոնանկություններ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments