Բելառուսը հրաժարվել է ծնկի գալ ռուսական նավթի համար

- in Միջազգային
leksandr Lukashenko batka

Բելառուսը չի հրաժարվի Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի գնումներից, նույնիսկ եթե այդպիսի հումքն ավելի թանկ լինի: Այս մասին բացահայտել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ գրում է BelTA-ն։

Նրա խոսքով՝ Սոչիում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում վերջինս կասկած է հայտնել, որ Բելառուսը կշարունակի նավթ գնել երրորդ երկրներից, քանի որ այն ավելի թանկ է, քան ռուսականը: Սակայն, Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը կշարունակի դիվերսիֆիկացնել գնումները: «Որպեսի ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի չգալ»,- բացատրել է նա։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ակնարկել է Բելառուսին միավորվելու վերաբերյալ՝ էներգիայի միասնական գնի դիմաց: Այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ժողովուրդները երբեք չեն ցանկանա գնալ այս ճանապարհով: Մինչդեռ, Կրեմլը նախկինում հերքել էր այն տեղեկությունները, որ Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միավորել երկու երկրներին գերտերություն ստեղծելու համար և մնալ իշխանության ղեկին՝ 2024 թվականին իր նախագահության ավարտից հետո՝ որպես Նոր Միություն պետության ղեկավար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 7-ին Սոչիում: Այս մասին հաղորդել է gazeta-ն:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նախագահները բանակցել են նախաճաշի սեղանի շուրջ, որը տևել է մոտ 1,5 ժամ:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում և այլ երկրներում անցյալ դարի կեսերի, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին:

Լուկաշենկոն հավելել է, որ ինքը փորձում է զրույցը բերել այն եզրակացության, որ Մինսկը և Մոսկվան շատ բանի են հասել միասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments