ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը սահմանադրական հանրաքվեի հարցով չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հանդիպման հրավեր չի եղել, հանդիպում չի եղել, այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, որ հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել։

«Մենք պատրաստ ենք 24 ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք իրավական կողմը։ Եվ սպասում էինք արձագանքի, որ արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը։ Հարցին, թե իրենք «այո»-ի, թե՞ «ոչ»-ի ճամբարում են լինելու, Ծառուկյանը պատասխանեց․ «Մենք քաղխորհրդի նիստ կանենք, կքննարկենք։ Մեզ մոտ այդպես միաձայն չի, որ ասեմ՝ այսպես է։ Մենք նիստ կանենք, կքննարկենք, դուք կիմանաք»։