Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը՝ Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն

- in Կրթություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:

Հրամանի համաձայն 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում.
  • 1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ, 
  • 2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ, 
  • 3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments