Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

axjik

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ դեռ սիրում է նրան:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վերջինիս տանջում է մեղքի զգացումը: «Новые русские сенсации» հաղորդման ընթացքում նա ընդգծել է, որ հնարավորության դեպքում կփոխեր տեղի ունեցածը:

«Թանկագի՛ն Արմեն Բորիսովիչ, սիրելի՛ Ջիգոչկա,

արդեն 3-րդ տարին է, որ մենք բաժանվել ենք: Կարծում եմ, որ դա նույնիսկ բաժանում չէ. մենք պարզապես կորցրել ենք միմյանց: Ուզում եմ ասել, որ դու մնում ես միակ ամենակարևոր անձն իմ կյանքում, իմ միակ ամուսինը: Կարծում եմ՝ այդպես դեռ երկար կլինի: Ուզում եմ ասել, որ դեռ սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ ճակատագրից, որ մենք հանդիպել ենք: Եթե կարողանայի փոխել հանգամանքները, որտեղ էլ լինեիր, քո կողքին կլինեի: Վստահ եմ, որ դու էլ իմ կողքին կլինեիր: Ես հաստատ հավատում եմ դրան, և դա օգնում է ինձ ապրել»,- ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:

Վիտալինայի ու Ջիգարխանյանի հարաբերությունները մամուլի ուշադրության կենտրոնում էին 2017-ի հոկտեմբերից: Ջիգարխանյանը պնդում էր, որ Վիտալինան գող է, որը հափշտակել է իր ունեցվածքը: 2018 թ. հունվարին նրանց ամուսնալուծությունը վերջնականապես հաստատվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments