Երևանում մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել. 35-ամյա կասկածյալը որոնվում է

- in Իրավունք
Atrchanak

Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել:

ՀՀ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 համարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երևանի 35-ամյա բնակիչ Սուրեն Ա.-ն:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 3 գնդակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments