vtar

Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանն իր վարած DAF մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկների միջոցով ուղղվել է և տեղափոխվել անվտանգ վայր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը և վատ տեսանելիությունը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •