Ընդդիմությունն առայժմ մենակ է իր քենի հետ

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Սահմանադրության հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի շտաբ չձեւավորելու քաղաքական ուժերի որոշումը, թեկուզ յուրաքանչյուրի դեպքում առանձին շարժառիթով, Հայաստանում մեկնաբանվեց իբրեւ կառավարող մեծամասնությանն իր ԱՅՈ-ի հետ մնակ թողնելու որոշում, որը խնդիր է ստեղծում այդ մեծամասնության համար:

Տվյալ մեկնաբանությունը գուցե տեղավորվում է իրավիճակի մոդելավորման դասական սխեմաներում, բայց ամենեւին ոչ Հայաստանի իրական քաղաքական համայնապատկերում: Բանն այն է, որ այդ համայնապատկերում մենակ է ոչ թե կառավարող մեծամասնությունը, այլ մենակ են քաղաքական մնացյալ ուժերը:
Այդ մենությունն արտահայտվում է արդիական քաղաքական օրակարգի բացակայության իմաստով: Ի վերջո, որքան էլ քաղաքական համակարգի սահմանումը տանք իշխանություն-ընդդիմություն դարձյալ դասական քաղաքագիտական բանաձեւով, միեւնույն է, խորքային առումով որեւէ քաղաքական ուժ միայնակ կամ ոչ միայնակ է իր արդիական օրակարգով, եւ միայն ըստ դրա կարող է սահմանվել արդեն հարաբերակցությունն ընդդիմության հետ:

Այդ տեսանկյունից, օրակարգով իհարկե կառավարող մեծամասնությունն առանձնապես չի փայլում, բայց զուտ իշխանական կարգավիճակը այդուհանդերձ պարտադրում է օրակարգի որոշակի արդիականություն եւ այն սպասարկելու անխուսափելիություն, լավ, վատ՝ այլ հարց է:

Հակառակ դաշտում արդիական օրակարգ գործնականում չկա, ու չկա նաեւ կարգավիճակից բխող անխուսափելի եւ անխուսանավելի անհրաժեշտություն թելադրող գործոն: Արդիական է թերեւս միայն քենը, դարձյալ՝ յուրաքանչյուրի դեպքում պայմանավորված ինչ որ հանգամանքով: Ընդդիմությունն առայժմ մենակ է իր քենի հետ: Եվ դա հեռանկարի առումով խնդիր եւ քաղաքական ծուղակ է բոլորի համար: Չի բացառվում, որ ընդդիմադիր որոշ ուժեր այն «ստեղծում» են ակամա, համարժեք չգնահատելով իրավիճակը, իսկ որոշ ուժեր է, ստեղծւմ են այդ իրավճակն ու ռիսկերը միանգամայն գիտակցված ու հաշվարկած:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments