Թուրքիան ու Վրաստանը դադարեցնում են Իրանի հետ օդային հաղորդակցությունը կորոնովիրուսի պատճառով

- in Առողջություն

Թուրքիան որոշում է կայացրել փակել Իրանի հետ սահմանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Daily Sabah-ին, իշխանություններն այդ որոշումը կայացրել են, երբ հայտնի է դարձել Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:

Աղբյուրի տվյալներով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը: Նշվում է, որ այս միջոցն ընդունվել է Նովրուզի տոնակատարությանն ընդառաջ Իրանից Վան նահանգ ուղևորվող զբոսաշրջիկների հոսքի ֆոնին:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նախօրեին հայտարարել են ուսումնական հաստատությունները մի շարք նահանգներում փակելու մասին:

Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ այդ երկրում կորոնովիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է Ինտեֆաքսը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կորոնովիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության տարածման դեմ:

«Ելնելով ստեղծված իրադրությունից, Վրաստանի կառավարությունը որոշել է սահմանափակել ԻԻՀ-ից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը»,- նշել են նախարարությունում:

Նշվում է, որ ներկայումս Իրանից ուղեւորները չեն կարող թռչել Վրաստան: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ում հայտնել են, որ Վրաստանում գտնվող զբոսաշրջիկները կարող են վերադառնալ Իրան:

Տեղափոխման համար բաց է մնալու ցամաքային սահմանը, սակայն կմտցվեն խիստ սահմանափակումներ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին Յուհան քաղաքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments