Իտալիայում բացվում է «Սան Ռեմո» հոբելյանական 70-րդ երաժշտական փառատոնը

- in Մշակույթ
Erazhshtutyun

Իտալիայի լիգուրիական ափի Սան Ռեմո առողջարանային քաղաքում բացվել է իտալական էստրադայի համանուն 70-րդ հոբելյանական փառատոնը:

Հեռուստատեսային երաժշտական մրցույթը կտեւի մինչեւ փետրվարի 8-ը: Յուրաքանչյուր փառատոնային երեկոն հեռարձակվելու է Ria իտալական պետական հեռուստատեսության եթերով եւ նրա մուլտիմեդիական պորտալով: Փառատոնի մասնակիցները բաժանված են երկու խմբի. «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար մրցելու են Ապենիններում հայտնի 24 կատարողներ, իսկ առանձին պարգեւի համար կպայքարեն ութ երիտասարդ արտիստներ: Դրանով ներկայիս փառատոնը տարբերվում է նախորդներից, երբ կազմակերպիչները միասնական մրցույթ էին անցկացնում՝ առանց առանձին «երիտասարդական» մրցության:

Ներկայիս «Սան-Ռեմո»-ի գեղարվեստական տնօրենը եւ հաղորդավարը դարձել Է հեռուստավիկտորինաների եւ տաղանդների շոուների հաղորդավար Ամեդեո Սեբաստիանին, որը հայտնի է որպես Ամադեուս: Փառատոնի բացման երեկոյի գլխավոր իրադարձություններից մեկը խոստանում է դառնալ Ռոմինա Փաուերի եւ Ալ Բանոյի ելույթը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments