Խոշոր ավտովթար Երևանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենայի և կողաշրջվել

- in Սոցիալական

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, բախվել է 3 այլ տրանսպորտայիյն միջոցի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments