Խոշոր կադրային փոխություն բանակում

- in Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ արել էր ֆեյսբուքյան գրառում, նշելով, որ խորհրդակցության արդյունքում կայացվել են կարեւոր որոշումներ, այդ թվում կադրային:

Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հրապարակվում դրանց առնչությամբ: Ըստ տեղեկությունների, պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Նշվում է նաեւ գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկության մասին, որը զինված ուժերում անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետն է:

Միաժամանակ տեղեկություն է շրջանառվում, որ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Կարեն Աբրահամյանին կփոխարինի գեներալ Ջալալ Հարությունյանը, որը ներկայում Արցախի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է: Ջալալ Հարությունյանը գեներալի կոչում է ստացել 2019 թվականին: Նա հայկական զինված ուժերում ամենամեծ հեղինակություն ունեցող զինվորականներից մեկն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments