ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է

- in Ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հրապարակել է քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցչի ու քարոզչության կողմի պատգամավորների անունները։

Ըստ այդմ՝ «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։

Քարոզչության թիմում են նույն խմբակցության 43 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդայանը, Հայկ Կոնջորյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Արման Բոշյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Նարեկ Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոնա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Մաթեւոս Ասատրյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանն ու Արմեն Փամբուխչյանը։

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում:

Օրենքը պատգամավորների եւ քաղաքացիների համար նախաձեռնությանը միանալու սահմանափակում չունի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments