Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

- in Հասարակություն
Zinvor

Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: Այս մասին ասաց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, փետրվարի 24-ին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments