Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր խորհրդարանում հայտնել է, որ աշխատանքներ տարվում են Երևանից Լոս Անջելես թռիչքների կազմակերպման ուղղությամբ:

Պատասխանելով ուղիղ թռիչք բացելու հնարավորության մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին՝ Ռևազյանը նշել է, որ ուղևորահոսքը բավարար չէ ուղիղ չվերթ կազմակերպելու համար, որովհետև ավիաընկերությանը ձեռնտու չի լինի շաբաթական մեկ թռիչք կատարել, այլ անհրաժեշտ է նվազագույնը 2-3 թռիչք: Այս հարցով Հայաստանը բանակցում է Վրաստանի հետ չվերթը համատեղ կազմակերպելու համար, սակայն խնդիրն այն է, որ Վրաստանում ուզում են չվերթ բացել դեպի Նյու Յորք, իսկ Հայաստանում ՝ Լոս Անջելես:

Spread the love