Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է

- in Տնտեսական

Հայաստանում 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը, աճելով 12 տոկոսով, 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 տոկոս կշիռ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2 տոկոս, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22 տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»,-նշել է ՀՀ վարչապետը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments