Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում

- in Իրավունք

Եթե այս քրեական գործը շենքի հետ համեմատենք, սկսվել է տանիքից՝ սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը, որից հետո աբողջ նյութերից փորձել են ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց՝ ամբողջ քրեական գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ ԱԱԾ-ից. «Դուք պատկերացնու՞մ եք ՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ։ Հնարավո՞ր է դրան հավատալ։ Այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ և այս քրեական գործում կա միայն այդ որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին, և երկրորդ նամակը, որ այդ երեք հատորն ուղարկվել է քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին։ Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում։ Ուղղակի հնարավոր չի հավատալ կամ մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա՝ դա այդպես է» ,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments