Հրաժարվելո՞ւ են «ոչ»-ի քարոզչությունից, քան` ձեավորվելու է շտաբ և իրականացվելու է հակաքարոզչություն

- in Կեղտոտ լվացք

Սահմանադրական դատարանի հարցի վերաբերյալ հանրաքվեի գործընթացում հետաքրքիր իրավիճակ է «Ոչ»-ի առայժմ այսպես ասած թեական ճամբարում, քանի որ ոչ ասողների պակաս կարծես թե բոլորովին չկա, սակայն չկա նաև ձևավորված «ճամբար»:

Ավելին, գոնե առայժմ ավելի շատ եղել է խոսակցություն այն մասին, որ հրաժարվելու են «ոչ»-ի քարոզչությունից, քան հավաստիացում, որ ձեավորվելու է շտաբ և իրականացվելու է հակաքարոզչություն: Դա իհարկե չի նշանակում, որ տարբեր մեդիառեսուրսներով և տեղեկատվական հարթակներով չի քարոզվելու հանրաքվեի մերժում, ՍԴ դատարանակազմի առնչությամբ իշխանության նախաձեռնության մերժում: Այդ քարոզն արդեն իսկ կա և անկասկած ուժգնանալու է, ինչը քաղաքական տրամաբանության տեսանկյունից միանգամայն հասկանալի է: Այդ համատեքստում անհասկանալի է դառնում կամ թվում, որ չկա ՈՉ-ի շտաբ ձևավորելու արագություն, նաև նկատելի չէ այդ հարցում մեծ խանդավառություն ու պատրաստակամություն: Սակայն, այդ հանգամանքն էլ ունի իր պարզ տրամաբանությունը և հասկանալիությունը, դարձյալ քաղաքական իրողությունների առումով:

Թեև հանրաքվեի գաղափարն ու դատարանակազմի փոփոխությունը մերժող շրջանակները բավականին աշխուժորեն ձեռնամուխ են եղել իրենց մոտեցումների քարոզչությանը և փաստորեն իշխանության նախաձեռնության դեմ հակաքարոզչությանը, այդուհանդերձ նրանցից որևէ մեկը չի շտապում դրա համար ստանձնել ֆորմալ պատասխանատվություն: Թեև այդ քարոզչության շրջանակում հնչում է միարժեք պնդում, որ իշխանությունը չի կարող ապահովել անհրաժեշտ ծավալի ձայն և հաղթանակ, որ հանրաքվեն տապալվելու է և այլն, այդուհանդերձ որևէ մեկը չի ուզում մտնել ոչ-ի հնարավոր տապալման ֆորմալ պատասխանատվության տակ, դառնալ այսպես ասած ֆորմալ պարտության կրող: Դա է առանցքային պատճառներից մեկը, որ «Ոչ»-ի շտաբի հարցում չկա նույն աշխուժությունը, չկա փութաջանություն:

Մյուս առանցքային պատճառն էլ որոշակիորեն շաղկապված է դրա հետ, թեև առանձին գոյություն ունի նաև այն առումով, որ իբրև երևույթ ընդհանրապես առկա է նախկին իշխող համակարգի շրջանակում: Խոսքն այն մասին է, որ այստեղ կա էական մրցակցություն ընդհանուր քաղաքականությունը գլխավորելու, առաջնորդելու, կամ առնվազն ընդդիմադիր առանցքային ուժ ձևավորելու հարցում: Իսկ այդ պարագայում բավականին բարդ է դառնում «Ոչ»-ի ճամբարի շուրջ համախմբվելը, որտեղ ֆորմալ պատասխանատվության ռիսկերից բացի, կա նաև տարրական պատասխանատվության և աշխատանքի բաժանման խնդիրը, երբ էապես տարբեր են միջնաժամկետ նպատակներն ու շահերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments