Ադրբեջանը հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները

- in Միջազգային
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ալիեւի ասելով՝ առանձին միջազգային կազմակերպություններ կանխակալ են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն Ադրբեջանում, «երբեմն բացասական եզրակացությունները պատրաստվում են դեռ մինչեւ քվեարկության անցկացումը»:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի կողմից նման վերաբերմունքի վերջին դրսեւորումը դարձավ բանաձեւը «Ադրբեջանում քաղբանտարկյալների կապակցությամբ տեղեկատվության մասին գործի» վերաբերյալ: Ալիեւն այդ փաստաթղթի ընդունումը որակել է կոպտագույն միջամտություն ընտրություններին:

«Մենք մերժում ենք մեր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ չենք կատարելու այսպես կոչված պահանջները, որոնք դրված են մեր առջեւ»,-ընդգծել Է Ադրբեջանի նախագահը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձեւը Բաքվից պահանջել Էր «հուսալիորեն եւ ամբողջ ծավալով» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիեւը հայտարարել Է, որ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթն ընդամենը թղթի կտոր է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments