Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

- in Իրավունք

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments