Հրապարակվել են ռուսական գաղութում Նեմցովի սպանության համար դատապարտվածի մասնակցությամբ խնջույքի լուսանկարները

- in Հասարակություն

Համացանցում  հայտնվել են գաղութում Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված Զաուր Դադաևի մասնակցությամբ խնջույքի լուսանկարներ: Լուսանկարները հրապարակել է «Վերելք» Telegram ալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ լուսանկարները ստացվել են դեռևս 2018-ի հուլիսին, դրանք գրավել են Scanner Project-ի ուշադրությունը: Լուսանկարներում պատկերված է Դադաևը, որը նստած է սեղանի մոտ մյուս բանտարկյալների ընկերակցությամբ: Նշվում է, որ այդ պահին դատապարտյալը պատիժ էր կրում Իրկուտսկում նախկին իրավապահների համար խիստ ռեժիմի IK թիվ 3-ում:

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը գնդակահարվել է 2015 թվականի փետրվարի 27-ին  Բոլշոյ Մոսկովորեցկի կամրջի վրա՝ Կրեմլի մերձակայքում: Ըստ հետաքննության՝ հանցագործության ենթադրյալ կազմակերպիչը՝  Ռուսլան Մուխուդինովը, այն իրականացնողներին առաջարկել է 15 միլիոն ռուբլի:

Նեմցովի սպանության համար դատապարտվել են Չեչնիայի հինգ քաղաքացիներ, այդ թվում Դադաևը, նրանք դատապարտվել են ազատազրկման  11-ից 20 տարի ժամկետով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments