Մանրամասներ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից

- in Իրավունք
zenq

Ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ինքնաձիգը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է, կոչումով՝ փոխգնդապետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments