Աբսուրդ է, երբ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորի

- in Հասարակություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե սահմանադրական հանրաքվեի անցկացումը հակաիրավական գործընթաց է։

Սիմոնյանն ասաց, որ աբսուրդ է, երբ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորի։ «Աբսուրդ է, եթե իրենք պնդում են, որ դա սխալ է, և իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ընտրողների առջև, պետք է այդ մարդկանց ուղղորդեն։ Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, ճիշտ է, դեմ են այո-ին, բայց ոչ մի գործողություն չեն անում, ապա ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել և չգիտեն, թե ինչով են զբաղված։ Ինքը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդն ամենայն հավանականությամբ «այո» է ասելու, դրա համար խուսափում է, բայց միաժամանակ չի կարողանում խուսափել այն անցյալից, նկատի ունեմ այն մեկ, երկու, երեք օրը, որ ինքը կտրուկ հայտարարություններ էր անում, չի կարողանում դրանից փախչել և միաժամանակ իրեն արդարացնում է։ Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվել, թե ինքն ինչ է անում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ երկրում կան հակահեղափոխություն անող ուժեր։ Նրանք հույս ունեն իրենց պրոցեսները հասցնել այս Սահմանադրական դատարան, որն իրենց կողմից է նշանակվել ու հասնել իրենց ուզածին։ Բայց իգիտես ինչու, ըստ Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանն այդ մասին չի խոսում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments