Մեր ժողովուրդի իմաստությունն ու խոհեմությունը փորձության ենթակա չեն

- in Ընտրություններ
Arayik Harutyunyan

ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի՛ հայրենակիցներ

Մայրաքաղաքում և Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կայացած հանդիպումներիս ընթացքում կրկին կարևորել եմ մեր միասնականության պահպանումը: Ոչ մի քաղաքական գործընթաց որևէ կերպ չպետք է խաթարի համերաշխության մթնոլորտը: Ուստի մեր կոչն է քաղաքական ուժերին և նախագահի թեկնածուներին առաջիկա համապետական ընտրություններում միմյանց նկատմամբ պահպանել փոխադարձ հարգանքն ու հանդուրժողական վերաբերմունքը:

Մեր ժողովուրդի իմաստությունն ու խոհեմությունը փորձության ենթակա չեն, և, համոզված եմ, որ հենց հանրությունն է մերժելու ատելության, անհանդուրժողականության և պառակտիչ գործողությունների հրահրման բոլոր հնարավոր փորձերը: Պատահական չէ, որ քարոզարշավի առաջին օրը՝ փետրվարի 26-ին, մայրաքաղաքում և հանրապետության քաղաքային մյուս համայնքներում դաշնակից քաղաքական ուժերի և աջակիցների հետ պատրաստվում ենք այցելել եկեղեցի և, հանուն համերաշխության ու հանդուրժողականության, մեկական մոմ վառել:

Մենք կիսելու հայրենիք չունենք: Արցախը բոլորիս շեն օջախն է, և, ձեռք-ձեռքի տված, մեկ ընտանիքի պես պետք է շարունակենք կառուցել մեր երազանքների երկիրը:

Այո՛, մենք կարող ենք…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments