Մեքենաների տեխզննման նոր կարգավորումներ կներկայացվեն

- in Պաշտոնական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ կառավարությունը կարող է որոշ փոփոխություններ իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների բալային համակարգում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենց կարծիքով թեև սկզբունքները հիմնավոր են, բայց համակարգը կատարյալ չէ։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ՏԿԵ նախարարությունը ներկայացնելու է մեքենաների տեխզննման նոր համակարգ։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Ինչ վերաբերում է բալային համակարգի տարբերակված մոտեցմանը, ապա Ավինյանի խոսքերով՝ անձնական տրանսպորտային միջոցներ վարողների և հանրային տրանսպորտ վարողների միջև տարբերություն կարող է սահմանվել, բայց դա դեռ քննարկման կարիք ունի։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments