ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ

- in Միջազգային
nato jens Stoltengerg

ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 17-ին:

Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա»:

«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի եւ այլ թեմաների շուրջ»,- ասել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments