ruben hayrapetyan

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները, դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:

Նշենք, որ երեկ ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն հայրապետյանն ասել էր. «Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն ա ուրիշ: Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը: Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրով, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»:

Spread the love