Նման անձինք պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն. Նիկոլ Փաշինյանը՝ Վերմիշյանի մասին

- in Պաշտոնական

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին:

Փաշինյանի խոսքով, տխուր է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիարվորական է, որ պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5000 դոլար կաշառք վերցնել ու վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար: Վարչապետի խոսքով, սա անձնական վիրավորանք է իր, հայ ժողովրդի, 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: «Կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն»:

Փաշինյանը խոսել է նաև անցած գիշեր Բավրայի մաքակետում մաքսանենգություն բացահայտված դեպքի մասին, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Նրա խոսքով, այդ աշխատակիցներն աջակցել են  առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն: «Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է, զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն դիտում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում», – ասել է Փաշինյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments