Ողբերգական դեպք Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհին․ մեքենաները ձնակույտից դուրս բերելիս 49-ամյա տղամարդը մահացել է

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 22:35-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցել է զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել: Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից, և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments