Ոստիկանները բերման են ենթարկել Նորատուսցի Ալիկին

- in Իրավունք

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։

Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments