Ովքեր են անդամակցելու Վանեցյանի կուսակցությանը. Կլինեն անակնկալներ

- in Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միեւնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաեւ մի շարք իրավապաշտպաններ: Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաեւ անակնկալներ»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments